Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաշա արջին տեղափոխեցին կենդանաբանական այգի econews.am

Հասարակություն
bd21a14f05ea348f6243a7195255db1e

«ԷԼԻՏ ՇԱՆԹ» ՍՊԸ-ի տնօրինությունը, տեղեկանալով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում անազատության մեջ պահվող արջերին առավել բարվոք պայմաններով տարածք տեղափոխելու գործընթացի մասին, դիմել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, ընկերությանը պատկանող Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը տեղափոխելու խնդրանքով։ Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11.00-ին, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի և «ԷԼԻՏ ՇԱՆԹ» ՍՊԸ-ի եռակողմ համաձայնությամբ, Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետները, արջին նախապես քնեցնելով, ՀՀ ԱԻՆ աշխատակիցների աջակցությամբ 11 տարեկան Դաշա անունը կրող արջին տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի, որտեղ արջը կմնա մինչ կարանտինային շրջանի ավարտը, ինչից հետո մասնագետները կորոշեն նրա հետագա ճակատագիրը։ Նյութի աղբյուրը` Econews.am a5fd965bff23b6c1a8a21095750f5fed