Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը Կարուանային ստիպեց հաշտություն կնքել

Սպորտ
a1chess-aronyan-partia

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը Լոնդոնում ընթացող London Chess Classic սուպերմրցաշարի 2-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ:   Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը բավական վստահ պաշտպանվեց եւ արդեն 28-րդ քայլից հետո մրցակցին ստիպեց կրկնել դիրքը ու հաշտություն կնքել: Լեւոն Արոնյանը երկրորդ ոչ-ոքին արեց մրցաշարում եւ վաստակեց 1 միավոր:   Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինի մրցամարտում նույնպես գրանցվեց գրոսմայստերական ոչ-ոքի: Մյուս պարտիաները շարունակվում են:   Վաղը տեղի կունենա 3-րդ տուրը: Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի Սերգեյ Կարյակինի հետ: