Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 4 մարզիկով

Սպորտ
a1tekvando-1.12.

Դեկտեմբերի 7-9-ը Սոֆիայում կանցկացվի թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունը օլիմպիական քաշային կարգերում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, այդ առաջնությունում Հայաստանը կներկայացնի չորս մարզիկ: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի ղեկավարությամբ Բուլղարիայի մայրաքաղաքում հանդես կգան Գարեգին Մախմուրյանը (58 կգ քաշային կարգ), Սերգեյ Ավանեսովը, Սերգեյ Վարդազարյանը (երկուսն էլ՝ 68 կգ) եւ Արսեն Գրիգորյանը (87): Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի դեկտեմբերի 5-ին: Նախատեսվում էր առաջնությունն անցկացնել հոկտեմբերի վերջին Մինսկում, բայց ավելի ուշ թաեքվոնդոյի եվրոպական ֆեդերացիան (WTE) մրցաշարը Սոֆիա տեղափոխելու որոշում է կայացրել: Կազմակերպության պաշտոնական կայքում որոշումը հիմնավորված է «չնախատեսված հանգամանքներով»: Սոֆիայում զուգահեռաբար կանցկացվի պարաթաեքվոնդոյի (սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարզիկներ) Եվրոպայի բաց առաջնությունը, որտեղ Հայաստանը մասնակից չունի: