Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձվի դեֆիցիտ չի սպասվում,  առաջիկայում  կվերականգնվի գների նախկին մակարդակը

Կարևոր լուրեր Հասարակություն
ce8a428342247a6b2d8ca7a5692c1086

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում  հավկիթի դեֆիցիտ չի սպասվում, և առաջիկայում շուկայում կվերականգնվի գների նախկին մակարդակը: Հայաստանի թռչնաբույծների միության տվյալներով` դեկտեմբերի առաջին տասնօրյակից հետո տեղական ձվարտադրության ծավալները էականորեն կաճեն,  օրական արտադրությունը կկազմի 2700 արկղ` մինչդեռ օրական միջին սպառումը կազմում է ընդամենը 2200 արկղ, ինչն ամբողջությամբ կապահովի   ազգաբնակչության նախատոնական պահանջարկը: Մասնագետների վերլուծություններով`  նոյեմբեր ամսին տեղական արտադրությունը նվազել է  2017 թվականին հայտարարված կարանտինով պայմանավորված ինկուբացիոն ձվի  ներկրումների անհնարինության պատճառով: Ստեղծված իրավիճակը բերել է շուկայում ձվի  թանկացման: Ըստ  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից  ձվի շուկայում կատարված մոնիթորինգի արդյունքների՝ այս պահին  գերիշխող առևտրային ցանցերում վաճառվող ձվի միջին գինը տատանվում է 65-70 դրամի սահմանում: Նախորդ ամիսների համեմատությամբ դիտարկվել է 2-3 դրամի գնային բարձրացում: Շուկայում առաջացած բացը լրացնելու նպատակով այս պահին  հանրապետության արդյունաբերական ձու արտադրող ընկերություններն  իրականացնում են ձվի ներկրումներ ՌԴ-ից: Առաջիկայում  ձեռնարկված միրջոցառումների և տեղական ձվարտադրության ծավալների աճին զուգահեռ գները կկայունանան` վերականգնելով նախկին մակարդակը:  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Հայաստանի թռչնաբույծների միությունը  մշտադիտարկումներ են  անցկացնում շուկայում:  ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին