Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուն է սպասվում

Հասարակություն
snow6

 

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի նոյեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`           18.00C (2008 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`              -12.00C (1973 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`           4.20C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: