A
A
Արտահերթ ընտրություններ՝ անհարգելի բացակայությունների պատճառով
2018 թ. մարտի 11-ին ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կանցկացվի ավագանու անդամների արտահերթ ընտրություն. գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ 2017 թ. օգոստոսի 18-ին վաղաժամկետ դադարեցվել են համայնքի ավագանու 5 անդամների լիազորությունները՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան կետի (մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից) հիմքով: Այդ պատճառով անհնարին է դարձել ավագանու նիստերի հետագա անցկացումը: