Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արայիկ Խանդոյանի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)

Քաղաքականություն
shtap

«Սասնա ծռեր» խմբի անդամ  Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի ինքնազգացողությունն այսօր վատացել էր: Այսօր նրա համար շտապ օգնություն էր հրավիրվել դատարան:  Երեւանի Ավան եւ Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արտագնա կարգով քննվող նիստում դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ ըստ բժշկական տեղեկանքի՝ Խանդոյանը գանգատվել է գլխացավերից եւ լուսավախությունից:  Սակայն հոսպիտալացման կարիք չկա:  Բժշկական եզրակացությունն ընթերցելուց հետո   Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց՝  երեք մասնատված քրեական գործերը միավորել մեկ վարույթում: Միջնորդությանը միացան գործով մյուս պաշտպանները: Դրա դեմ առարկեց մեղադրող Պետրոս Պետրոսյանը: «Դա բնավորություն է, որ անընդհատ մերժվի, պատվեր է»,- ռեպլիկ արձակվեց դահլիճից: Դատավոր Մեսրոպ Մակյանը ցանկացավ իմանալ, թե ով էր տեղից խոսողը: «Էս մարդը դատախազ չի: Էս մարդը կապ չունի մեզ հետ»,-տեղից ասաց Արայիկ Խանդոյանը, իսկ Պավել Մանուկյանն էլ ավելացրեց. «Էս մարդը պետական մեղադրող չի, պետական դավաճան է»:   «Սասնա ծռեր»-ի համակարգող Վարուժան Ավետիսյանն էլ գործերը բաժանելուն այսպիսի գնահատական տվեց. «Մենք ապստամբներ ենք ու այդ պատճառով վարչակազմը այսպիսի մարտավարություն է ընտրել, որ գործը մասնատելով փորձի մեր արարքին այլ որակավորում տալ»:     Նրա խոսքերով՝ այս ամենը հաշվեհարդար է եւ դատավորին ու դատախազին միմյանցից չի տարբերում:  Այս ամենից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը սպառնաց, որ հնարավոր է դահլիճից բոլոր խոսափողները հավաքվեն եւ միայն ձայն խնդրելու դեպքում  տրամադրվի ամբաստանյալներին: