Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՌԱՕ Մարս»-ի տարածքում կստեղծվի տվյալների կենտրոն. 2 մլն դոլարի ներդրում, 7 աշխատատեղ

Տնտեսություն
computer-typing

Կառավարության որոշմամբ այսօր թույլատրվել է «Վելբեկ-ԱՄ» ՍՊԸ-ին  «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելը: Ընկերությունը նախատեսում է «ՌԱՕ Մարս»  տարածքում ստեղծել ժամանակակից տվյալների կենտրոն (data center)։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար, առաջին երկու տարում կստեղծվի 7 նոր աշխատատեղ` 150 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում՝ 10-ից ավելի նոր աշխատատեղ: Հինգ տարվա ընթացքում նախատեսվում է, որ արտահանման ծավալները կկազմեն մոտ 5,1 մլն ԱՄՆ դոլար։