Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասադուլը մեր քաղաքական դիրքորոշման վրա չի ազդել. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
hhhhk

ՀՀԿ Գործադիր մարմինն այսօր՝ նոյեմբերի 8-ին նիստ էր գումարել եւ քննարկել ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանում էր  լրագրողների հարցերին: ՀՀԿ խոսնակի  խոսքով՝ ՀՀ-ն շարունակելու է պայքարել թուրքական ժխտողականության դեմ, սակայն արտաքին քաղաքականության շրջանակներում գլխավոր հարցը մնում է Արցախյան հակամարտության խաղաղ եւ հայանպաստ կարգավորումը:  Խոսելով նաեւ ԱԺ հանձնաժողովներում քննարկումների մասին՝ Էդուարդ Շարմազանովը համոզմունք հայտնեց. «Գտնում ենք, որ բյուջեն իրատեսական է եւ հնարավորություն է տալու  4.5-5 տոկոսանոց տնտեսական աճ ապահովել: Մենք սովորական եւ հանգիստ ենք վերաբերվում քննադատություններին: Ընդդիմության գործը, նախևառաջ քննադատելն է,  իսկ իշխանությանը՝ գործ անելը, երբեմն էլ՝ առարկայական քննադատություններին պատասխանելը»:  Այսօր, ըստ Շարմազանովի, Վիգեն Սարգսյանը ցանկություն է հայտնել հանդիպել ուսանողների հետ։ «Բայց ափսոսանքով ասեմ, որ չհամաձայնվեցին ուսանողները։ Միգուցե, նրանց հետաքրքրում էր ոչ թե արդյունքը, այլ գործընթացը»,- նշել է նա։ Ըստ հանրապետականի, դասադուլն իրենց քաղաքական դիրքորոշման վրա չի ազդել։ «Այս օրենքն անհրաժեշտ է, բխում է ՀՀ անվտանգության ամրապնդման շահերից։ Չի կարելի պրիմիտիվացնել եւ ասել, թե միայն տարկետման հարցն է։ Այնտեղ շատ ավելի լուրջ հարցեր կան։  Մենք պաշտպանել եւ պաշտպանելու ենք Վիգեն Սարգսյանի ներկայացրած օրինագիծը»,- ասել է Շարմազանովը։