Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտանեկան նպաստից զրկելու սպառնալիք՝ ՀՀԿ օգտին քվեարկելու համար (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol

5 տարի է՝ պետական բյուջեում մի թիվ անփոփոխ է մնում՝ նպաստ ստացող ընտանիքների թիվը՝ 104 հազար: ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի նախագծերը ուսումնասիրում է 2012թ.-ից եւ զարմացած է՝ աղքատության մակարդակը աճում է, տնտեսական աճը նվազում է, իսկ այս թիվն, ի տարբերություն մյուս ցուցանիշների, անփոփոխ է: «Ինչպես ասում են՝ կլոր թվերը խաբում են, էս թիվը ինչ-որ մի տեղ մեզ խաբում է,  որտե՞ղ է մեզ ուզում գցած լինի: Անհեռանկար ահազանգեր անընդհատ լսում ենք, որ նպաստ նշանակելու համար ծանոթ է պետք, առաջին ամսվա գումարի կեսը պետք է տաս եւ այլն: Երբ ասում ենք՝ արի զբաղվենք դրանով, ասում է՝ չէ, քանի որ նպաստից կզրկեն»,- ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «Սոցիալական աջակցության մասին» օրենքի փոփոխությունների քննարկմանը նշեց Ելք խմբակցության ղեկավարը: Ի պատասխան Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նկատեց. «Ամսական կտրվածքով 1000-1500 ընտանիք այդ համակարգում փոփոխության է ենթարկվում՝ մի ընտանիքում մի անձ անցնում է աշխատանքի, եկամուտ է ձեռք բերում, էդ եկամուտը հաշվառվում է, իր միավորն է իջնում, մեկ ուրիշ դեպքում՝ անձերից մեկը կենսաթոշակառու է դառնում, այսինքն՝ սոցիալական կարգավիճակ է փոխվում»: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենց՝ հայտնի «Զբիլիկս»-ի գործը. «Պարզվում է, որ մարդկանց ընտանեկան նպաստից զրկելու սպառնալիքը շատ կոնկրետ գործիք է մարդու՝ քվեարկել տալու ՀՀԿ օգտին: Ես վերջերս փախստականների գյուղում էի եւ պարզ ասում էին՝ եթե ուզում եք նպաստ ստանալ, պետք է քվեարկեք այս ինչ թեկնածուի օգտին»: