Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գնահատվել է ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ընթացքի կատարողականը

Հասարակություն
kgn

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում` «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի կատարողականը գնահատելու, ինչպես նաևկրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության առաջընթացն ու ազդեցությունը քննարկելու վերաբերյալ:Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում ԵՄպատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ պետական կառավարման այլ մարմիններիներկայացուցիչներ:  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ակնհայտ է` ինչ բացասական հետևանքներ էունեցել կրթության և տնտեսության համար ՄԿՈՒ ոլորտում ժամանակին արձանագրված բացերը: «ԵՄ-ի բյուջետայինաջակցությամբ բոլոր երեք ծրագրերը, որոնց արդյունքները տեսանելի են ինչպես բովանդակային, այնպես էլգործնական իմաստով, ցույց են տալիս, որ մենք ճիշտ ճանապարհին ենք: Շնորհակալ եմ Հայաստանում ԵՄպատվիրակությանը` մեր համատեղ ծրագրերի նկատմամբ ցուցաբերած պահանջկոտության համար: Ցանկանում եմհատուկ նշել ՀՀ Լոռու մարզում իրականացվելիք ՄԿՈՒ ոլորտի գյուղատնտեսական ծրագիրը, որի հաջողությանդեպքում այդ փորձը կկիրառենք հանրապետության մյուս մարզերում: Հույս ունեմ, այս ծրագիր նոր դուռ կբացի մեզհամար` ապագա անելիքների առումով: Շուտով ՀՀ կառավարություն կներկայացվի Կրթության զարգացման պետականծրագիրը 2018-2030թ., որտեղ փորձ է արվել կրթությունը դիտարկել որպես մեկ ամբողջություն: Նույն ժամանակսեղանին է դրվելու գիտության բարեփոխումների ողջ փաթեթը, որի արդյունքում հնարավորություն կունենանքհետևելու անհատի կրթության ողջ հետագծին` մանկապարտեզից մինչև գիտություն: Այս համատեքստումարմատական բարեփոխումներ են սպասվում շարժունության և կրեդիտային համակարգի առումով, որը պետք էապահովենք նաև ՄԿՈՒ ոլորտում»,-նշել է ԿԳ նախարարը` ընդգծելով հատկապես բյուջետային աջակցության ծրագրերի տեսանելիության և թափանցիկության կարևորությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության նպատակն է աջակցել Հայաստանին` կապ հաստատել մասնագիտական կրթության ևուսուցման (ՄԿՈՒ) և զբաղվածության միջև՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղատնտեսության ոլորտումզբաղվածության խթանմանը: Դեսպան Սվիտալսկին ընդգծել է ՄԿՈՒ-ի կարևորությունը՝ ապահովելու Հայաստանիընդհանուր աճը և աշխատաշուկայի պահանջների ու ուսանողների որակավորումների միջև կապը: Այնուհետև ՀՀ կրթության և գիտության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, աշխատանքի և սոցիալական հարցերի,ֆինանսների նախարարությունների և քաղաքաշինության զարգացման պետական կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի ընդհանուր և հատուկ նախապայմանների կատարման ընթացքը: Ծրագրի նախապայմաններ սահմանվել են` ուսումնական ծրագիր ու չափորոշիչներ, դասավանդողների վերապատրաստում գյուղատնտեսական ՄԿՈՒ հաստատություններում, աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրեր, ՄԿՈՒ համակարգում սոցիալական համագործակցություն, Որակի ապահովման համակարգ, գյուղատնտեսական փորձնական հաստատությունների վերակառուցում և վերանորոգում, աշխատանքի վրա հիմնված ուսուցման համար սարքավորումներ ու ենթակառուցվածք, կարիերայի ուղղորդման կենտրոններ  և ՄԿՈՒ հաստատությունների արդյունավետություն: ԿԳՆ