A
A
Համայնքի ղեկավարի թեկնածուն ավտովթարի է ենթարկվել (տեսանյութ)
Այսօր` ժամը 18:00-ի սահմաններում, Գյումրի-Մարմաշեն տանող ճանապարհին միմյանց են բախվել BMW եւ TOYOTA մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում BMW-ն շրջվել է: Ավտովթարի հետեւանքով տուժել է երկու քաղաքացի՝ Մուշեղ Եղիազարյանը եւ Աշոտ Եղոյանը: Վերջինս Մարմաշեն համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկն էր: Տուժածները տեղափոխվել են «Գյումրի» ԲԿ: Նրանք համապատասխան օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Ցայգ հ/ը