Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քվեարկության մեկնարկը` վիճաբանությամբ (տեսանյութ)

Հասարակություն
1509868398_hexinne-axuryan

Ժամը 07.00-ից ընտրական տեղամասերում հանձնաժողովականները սկսել են իրենց աշխատանքը: Ախուրյանում տեղակայված 32/02 տեղամասում կայացած վիճակահանությամբ որոշվել է ընտրողների գրանցումն իրականացնող, քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ հատկացնող անդամներին` 1000 ընտրողի հաշվով առնվազն 1 անդամ, քվեարկության ծրարների կնքման եւ քվեատուփի համար պատասխանատու առնվազն մեկ անդամ, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը: Հանձնաժողովի նախագահն հանձնաժողովի անդամների ներկայությամբ բացել է չհրկիզվող պահարանն ու բաժանել համապատասխան պարագաները: ՈՒղիղ ժամը 08.00-ին ընտրական տեղամասի դուռը բացվել է: Ակտիվություն տեղամասում նկատվել է առաջին իսկ վայրկյանից: Խնդիրներ են առաջացել հատկապես տարեցների ու առողջական խնդիրներ ունեցող անձանց հետ: Ուղեկցող անձին չի թույլատրվել օգնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն: Տեղամասից մոտ 20 մետր հեռավորության վրա փակցված է եղել թեկնածուներից մեկի պաստառը: Համաձայն սահմանված կարգի, արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչեւ 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Ցայգ ՀԸ