Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եռաբլուր»-ում տնկվել է ավելի քան երկու հազար ծառ

Հասարակություն
074A8699

Մեկնարկել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքի ծառապատման ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է ծառատունկ իրականացնել ավելի քան 10 հեկտար տարածքի վրա։ ՀՀ պաշտպանության նախարարության և Էյ-Թի-Փի բարեգործական հիմնադրամի համագործակցության շրջանակում նոյեմբերի 4-ին, պանթեոնի տարածքում ավելի քան 2000 ծառ է տնկվել՝ ծառապատելով շուրջ 5 հեկտար տարածք։ Ծառատունկին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, զինվորականներ, ազատամարտիկներ, պետական այլ գերատեսչությունների, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև հասարակական կազակերպությունների ներկայացուցիչներ, պատանի երկրապահներ և դպրոցականներ:   074A8699 074A8747 074A8844 074A8863