Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը կմեկնի Հնդկաստան

Պաշտոնական
27a99ea6f7656ae73148e7b4c09cc56d

Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ: Հանրապետության Նախագահը կմասնակցի «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: