Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամուել Սեւյանը զբաղեցրել է 6-րդ տեղը

Սպորտ
sport-sevyan

Սենտ Լուիսում ավարտված շախմատի 2017 SPICE Cup Open միջազգային մրցաշարում ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, բաժանեց 4-13-րդ տեղերը: Մեր հայրենակիցը տարել է 4 հաղթանակ, 4 պարտիա ավարտել է ոչ-ոքի եւ միայն մեկում է տանուլ տվել: Լրացուցիչ գործակիցներով նա ճանաչվել է 6-րդը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել գրոսմայստեր Լազարո Բրուզոն Բատիստան, որը միայն գործակիցներով է առաջ անցել 6,5-ական միավոր վաստակած Յունեսի Կեսադայից եւ Դարիուշ Շվերցից: