Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն որակազրկել է «Լոռիի» երկու լեգեոներներին

Սպորտ
sport-hff-kargapahakan

Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, մեկ հանդիպման ժամանակ երկու դեղին քարտ ստանալու համար մեկական խաղով որակազրկվել են «Փյունիկի» խաղացող Դիդիե Բորիս Կադիոն,  «Լոռիի» աֆրիկացի լեգեոներներ Իբրահիմ Սորի Սումահին եւ Յաո Սիլվեն Կուասսին: Երկու ակումբները յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար տուգանվել են 25 հազարական դրամով: Իսկ ահա ֆուտզալի «Արմենիա Թրավել» թիմի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը անվայել պահվածքի համար որակազրկվել է նույն մեկ խաղով, իսկ ակումբը տուգանվել 30000 դրամ: Կանանց առաջնության «Արմավիր Ս.Ա» - «Գյումրի աղջիկներ-2» խաղում թիմերի կազմում հանդես են եկել 3-ական չհայտավորված ֆուտբոլիստուհիներ: Կարգապահական կոմիտեի որոշմամբ թիմերի մարզիչները խիստ զգուշացվել են, հանդիպման արդյունքը չեղյալ է համարվել եւ երկու թիմերին գրանցվել է տեխնիկական պարտություն: Դա նշանակում է, որ այս զույգի վերջնական հաղթողը կորոշվի հոկտեմբերի 28-ին կայանալիք թիմերի պատասխան խաղում, որը տեղի կունենա Գյումրիում: