Վիգեն Սարգսյանը չիջավ բողոքող ուսանողների մոտ. Առավոտ (տեսանյութ)
Այսօր, երբ խորհրդարանում քննարկվում էր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագիծը, Պետհամալսարանի մոտ մեկ տասնյակ ուսանողներ խորհրդարանի շենքի մոտ ցույց էին անում: Նրանք պահանջում էին, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իրենց հետ հանդիպի: Ասացին`իրենք այսօր քիչ են, քանի որ հավաքը եղել է ինքնաբուխ: Առհասարակ, նախատեսում են ստորագրահավաք` համալսարանում դասադուլներ եւ բողոքի լայնածավալ ցույցեր սկսելու համար: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց`իրենք վրդովված են, որ նախ գիտության նախարարն է հայտարարել, թե հանդիպել է ուսանողներին, ապա պաշտպանության նախարարը: Իրենք պնդում են, որ նախարարները ուսանողների հետ չեն հանդիպել: Իրենք էլ այսօր, խորհրդարանի շենքի մոտ պահանջում էին, որ Վիգեն Սարգսյանը հանդիպի իրենց հետ: Նրանք պահանջում են, որ նախարարները հստակեցնեն, թե ո՞ւմ հետ են հանդիպել: Ուսանողները խնդիր են համարում տարկետման կարգում նախատեսվող փոփոխությունները: Կարծում են, որ դա «կխփի» Հայաստանում գիտության զարգացմանը: Ասում են`«Պատիվ ունեմ», «Ազգ-բանակ» ծրագրերը ներկայացնելիս, տարկետման՝ ինստիտուտում նախատեսվող փոփոխությունների մասին չի հայտարարվել: Իրենց հետ համամիտ են նաեւ պետհամալսարանի չորս դեկաններ, որոնք միացել են ստորագրահավաքին: Ամբողջական հոդվածը՝ այստեղ