Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը ցույց տվեց իր գործի ու խոսքի հակասությունը. ՀՀԿ խոսնակ (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

ՀՀԿ Գործադիր մարմինն այսօր իր հերթական նիստն է գումարել: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ  քննարկել են ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր: ՀՀԿ խոսնակն անդրադարձել է այսօր հակառակորդի կրակոցից  զինծառայողի մահվանը. «Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, որն ընդամենը մի քանի օր առաջ ընդունել էր Ժնեւում: Այդ պարտավորությունների մասին գրավոր, հրապարակային հայտարարություն հնչեց համանախագահների  եւ երկու բանակցող կողմերի առաջ: Ադրբեջանը սրանով ցույց է տալիս, որ պատրաստ չէ կառուցողական բանակցությւոնների, որ սա կրակոց է ոչ միայն հայաստանյան կողմի, այլեւ՝ ժնեւյան պայմանավորվածության նկատմամբ: Կարծում եմ, որ գոնե հիմա միջազգային հանրության կողմից արձագանք պետք է լինի՝ ուղիղ եւ հստակ»,-ասել է նա: