Ինչն է զարմացրել զբոսաշրջիկներին Երևանում
Մայրաքաղաքի 2799-րդ ամյակին Երևանը լսում, տեսնում, զգում ու սիրում են ոչ միայն երևանցիներն ու տոնի հյուրերը, այլև աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկները:
Հանրապետության հրապարակից բաց թողնված օդապարիկներին զարմանքով ու հետաքրքրությամբ հետևում ու մատի մեկ շարժումով պահն անմահացնում էին մի խումբ ճապոնացիներ: Հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսի մասնակից արվեստագետները ժամեր առաջ վերադարձել էին դեպի Գյումրի կատարած երկօրյա ճամփորդությունից և Երևանի սրտում տոնում էին նրա ծնունդը:
<<Գեղեցիկ քաղաք է: Այս օրերին զբաղված էինք ցուցահանդեսի աշխատանքներով և քաղաքն ամբողջությամբ դեռ չենք բացահայտել, բայց ինձ արդեն հասցրել են տպավորել հայկական եկեղեցիները >>. նշեց արվեստագետներից մեկը, ով քաջատեղյակ էր՝ ինչ է նկարված դեմքին և ինչ են խորհրդանշում դրա գույները. <<արյուն, խաղաղություն, աշխատասիրություն>>:
Զբոսաշրջիկները հատկապես տպավորված էին մարդկանց ընկերասիրությամբ ու հյուրընկալությամբ՝ վստահեցնելով, որ հայերից փոխանցված ջերմությունն էլ հենց տանելու են իրենց հետ:
Դանիայից ժամանած Կարինին ամենաշատը գրավել է Երևանի մաքրությունը. <<Դանիայի համեմատ այն ավելի մաքուր է: Չկան գետնին թափված թղթեր և ուրիշ իրեր: Երևանն ուղղակի հրաշալի է>>:
Մայրաքաղաքի օտարերկրացի հյուրերը քաղաքի տարբեր հատվածներում մասնակցում էին տոնական միջոցառումներին, վայելում ջազ, դասական երաժշտություն, լուսանկարների միջոցով ծանոթանում Հին Երևանին և անկախ տարիքային սահմանափակումից երեխաների հետ զբաղվում կավճանկարչությամբ:
Հասմիկ Կոշկարյան
ՀՊՄՀ Լրագրության 2-րդ կուրսի ուսանող
[caption id="attachment_1573591" align="alignright" width="968"]
dav[/caption]
[caption id="attachment_1573592" align="alignright" width="968"]
sdr[/caption]
[caption id="attachment_1573593" align="alignright" width="968"]
dav[/caption]
[caption id="attachment_1573594" align="alignright" width="968"]
sdr[/caption]
[caption id="attachment_1573595" align="alignright" width="968"]
dav[/caption]