Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ.«Փոփոխությունների կառավարում» օր 2 (տեսանյութ)

Հասարակություն
Website-baners-10-10-10-01

Հոկտեմբերի 13-14-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցում կկայանա 6-րդտարածաշրջանային ՄՌ համաժողովը «Փոփոխությունների կառավարում» խորագրով: Համաժողովն ավանդաբար կազմակերպվում է Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից:  Այս տարվա համաժողովի գործընկերներն են ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  և Մայքրոսոֆթ Արէյ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը: Համաժողովին հրավիրված են  փոփոխությունների կառավարման ոլորտում միջազգային որակավորում ունեցող 15 փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից,  Վրաստանից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Դանիայից, Լեհաստանից և Ղրղզստանից,  որոնք համաժողովի 2 օրերի ընթացքում կներկայանան ինչպես ելույթներով, այնպես էլ առանձին վարպետության դասերով: Կանցկացվի թվով 6 վարպետության դաս: https://www.youtube.com/watch?v=qDVOZvpAZRw Համաժողովի ընթացքում կքննարկվեն փոփոխությունների կառավարման ոլորտի խորքային այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ փոփոխությունների կառավարումը պետական կառավարման համակարգում, կազմակերպությունների տրանսֆորմացիա agile մոտեցմամբ, փոփոխությունների գեյմիֆիկացիա (Gamification of changes), փոփոխությունների հոգեբանություն և այլն: https://www.youtube.com/watch?v=Vf9chS5RCfY Համաժողովը խոստանում է լինել նորարար՝ հագեցած վիրտուալ / թվային լուծումներով՝ առաջարկելով մասնակիցներին առցանց շփման հարթակ՝  ոչ միայն մինչև համաժողովը և դրա ընթացքում, այլև ևս 6 ամիս միջոցառման ավարտից հետո:  Սա հնարավորություն կտա մասնակիցներին և խոսնակներին, ինչպես նաև համաժողովի շրջանակներում  կազմակերպվող ՄՌ Էքսպոյի մասնակից կազմակերպություններին ստեղծել նոր գործարար կապեր, ձևավորել ամուր մասնագիտական ցանց: Այս հնարավորությունը համաժողովի մասնակիցներին առաջարկելու համար կազմակերպիչները միացել են Whova գլոբալ հավելվածին, որտեղ ներկայացվում են խոշորագույն միջոցառումները ամենատարբեր ոլորտներից և տարբեր երկրներից: https://www.youtube.com/watch?v=yNQZbWNv5yc Համաժողովի անակնկալն է լինելու մասնակիցներին augmented reality (ընդլայնված իրականություն) տեխնոլոգիաների ներդրմամբ խաղի անցկացումը: Հավելվածը, որի միջոցով մասնակիցները պետք է խաղան, հատուկ համաժողովի համար մշակվել և ներդրվել է պատանի ծրագրավորողների կողմից, որոնք ներկայացնում են M.In.D ստարտափը: Համաժողովը ոլորտի ամենասպասված իրադարձությունն է տարածաշրջանում ՄՌ համայնքի համար: Ամեն տարի այն միավորում է միջազգայնորեն ճանաչված մասնագետների, խոսնակների, թոփ մենեջերների, բիզնեսմենների, ՄՌ ղեկավարների և փորձագետների, որոնք պատրաստ են՝ կիսվել իրենց փորձով և ոլորտի նոր զարգացումների վերաբերյալ իրենց գիտելիքներով:  https://www.youtube.com/watch?v=FGncmNPdJmQ Միջոցառմանը գրանցվել են մոտ 200 մասնակիցներ ավելի քան 60 տեղական և միջազգային կազմակերպություններից շուրջ 15 երկրներից: Համաժողովին զուգահեռ՝  2 օրերի ընթացքում, կգործի նաև ՄՌ Էքսպո: Առավել մանրամասն տեղեկատվություն՝ ծրագիր, խոսնակներ, թեմաներ և այլն, կարող եք գտնել համաժողովի կայքում՝ www.hrconference.info, ինչպես նաև Ֆեյսբուք և Լինկդինյան էջերում՝ https://www.facebook.com/hrconference.info/