A
A
ՀՀ գեղեցկուհին ու աշխարհի չեմպիոնը կմասնակցեն մարզումներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ամենշաբաթյա անվճար մարզումներին, վաղը՝ հոկտեմբերի 14-ին, կմասնակցեն նաև 2017 թվականի Միսս Հայաստան Լիլի Սարգսյանը և օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մարզումներն, ինչպես միշտ, տեղի կունենան Կ. Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրին կից տարածքում, ժամը 11:00-ին: Հրավիրվում են բոլորը՝ մասնակցելու վաղվա մարզումներին, հետաքրքիր է լինելու: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն