Ֆուտբոլի Հայաստանի աղջիկների հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Հոկտեմբերի 18-24-ը Հունգարիայում կկայանա մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի 10-րդ խմբի մրցաշարը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր հավաքականի մրցակիցները կլինեն Հունգարիայի, Շոտլանդիայի եւ Թուրքիայի հավաքականները: Հոկտեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը կմրցի Շոտլանդիայի, հոկտեմբերի 21-ին՝ Թուրքիայի, իսկ հոկտեմբերի 24-ին Հունգարիայի թիմերի հետ: Պատրաստվելով այդ մրցաշարին, Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականը հոկտեմբերի 14-16-ը կանցկացնի նախապատրաստական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Թիմը Հունգարիա կմեկնի հոկտեմբերի 17-ի առավոտյան: Հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հրավիրել է 20 ֆուտբոլիստուհի. Դարպասապահներ Մարիամ Ցոլակյան՝ «Տրիբունա» (Գյումրի) Լենա Անդրիասյան՝ «Երևան-Լ.Հ.» Պաշտպաններ Նորա Եղյան՝ «Երևան-Լ.Հ.» Նելլի Խալաթյան՝ «Երևան-Լ.Հ.» Մարիա Սախինովա՝ «Երևան-Լ.Հ.» Անի Կարապետյան՝ «Երևան-Լ.Հ.» Կարինե Խաչատրյան՝ «Երևան-Լ.Հ.» Անյուտա Գալստյան՝ «Արթիկ ՖԴ» Լիանա Ղազարյան՝ «Տրիբունա» (Գյումրի) Կիսապաշտպաններ Գայանե Սարդարյան՝ «Երևան-Լ.Հ.» Լուիզա Ղազարյան՝ «Երևան-Լ.Հ.» Պայծառ Ասատրյան՝ «Երևան-Լ.Հ.» Կարինե Սանոսյան՝ «Երևան-Լ.Հ.» Հեղինե Չոփիկյան՝ «Երևան-Լ.Հ.» Էմմա Բաբոյան՝ «Արթիկ ՖԴ» Հարձակվողներ Գայանե Անտոնյան՝ «Երևան-Լ.Հ.» Սաթենիկ Հովհաննիսյան՝ «Տրիբունա» (Գյումրի) Աննա Դալաքյան՝ «Տրիբունա» (Գյումրի) Գյուլնարա Սահակյան՝ «Տրիբունա» (Գյումրի) Ռիտա Մարի Գրիգորյան՝ «ՖԱ Լոս-Անջելես» (ԱՄՆ)