Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեք կարողանում անեք՝ դիմեք մեզ». Հրաչ Բերբերյանի կանխատեսումները (տեսանյութ)

Տնտեսություն
c7968ba2c2fe0a81ce80c721d6cef6df

«Դեռ հունիս ամսին հայտարարում էինք երաշտ, գյուղնախարարությունը մոռացել է՝ ինչ բան է երաշտը. եթե 21 օր երաշտ է, պիտի հայտարարեին սակավաջրության տարի»,- այսօր հերթական անգամ իր մտահոգությունները հայտնեց «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։ Ըստ նրա՝  եղանակային այս պայմաններում մասսայական հունձք պետք է կատարեին, որպեսզի խոտ լիներ, և անասնապահությունն այս վիճակին չհասներ. «Անասնակեր պիտի բերեին, որ գլխաքանակի անկում չունենայինք։ Նախարարը հանձնարարել էր կարտոֆիլի սերմացու բերել, գնացին գարի բերեցին, Էդ սերմացուի հանդեպ հատուկ համակրանք ունենք, գարին կուտակվել է՝ չգիտեն ինչ անեն»։ Ինչ վերաբերում է ոռոգման համակարգին, ապա, ըստ Հրաչ Բերբերյանի, ջրի ոռոգման նորմատիվները գյուղացուն պարզ չեն. «Գյուղացուն ջուրը կրկնակի նորմատիվով են վաճառում։ Ջրառը հայտարարեց, որ մի գրամ ջրի կարիք չի լինի հավելյալ, Շիրակի մարզում գյուղացիները ջրի համար իրար ծեծում էին։ Չեք կարողանում անեք, դիմեք մեզ, գրենք նորմատիվները տանք։ Մասնագետներ չկան։ Երկիրը ունի՞ տնտեսություն, որ հարկայինը նորմատիվներ իմանա, որ հասկանա ինչ գումար է հավաքում»։ Այս տարի մենք կունենանք կաթի արտադրության անկում, մսի գինն ավելի կբարձրանա գլխաքանակի անկման պատճառով։ Հրաչ Բերբերյանը նկատել է՝ Սոթքում այսօր մի նախիր ունենք, անցյալ տարի մի քանի նախիր կար. «Մեզ երեք չորս տարի է պետք, որ անասնագլխաքանակի նախկին թիվը վերականգնենք։ Գյուղնախը օգոստոսին ցույց է տալիս 40 հազար գլխի անկում։ Իրականում ավելի շատ է։ Գարնանն էս անկումը շարունակվելու է։ Անասնապահությունը բարձիթողի վիճակում է»։ Ինչ վերաբերում է կարտոֆիլին, ապա այսօր գյուղացին վաճառքի է հանում ոչ առողջ կարտոֆիլ, առողջը դեռ պահում է. «Երաշտը 20 տոկոսով վերացրեց կարտոֆիլի բերքը, բայց Վրաստանում մեր կարտոֆիլի համար հերթի են կանգնած։ Գարնանը կունենանք 400 դրամանոց կարտոֆիլ, գրեք մոտներդ։ Ինչ ասել եմ՝ եղել է»։