Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով ասես՝ ոսկու հանքի տեր դարձավ. Վահագն Խաչատրյան (տեսանյութ)

Տնտեսություն
vahagn-khachatryan-nkar

2016-ին Հայաստանում արդյունահանվել է 26 միլիոն խորանարդ մետր հանքարդյունաբերական խտանյութ, որից արտադրվել է շուրջ 80 000 տոննա մետաղ։ Հանքարդյունահանող ընկերություններն ստացել են 239 միլիարդ դրամի կամ 500-ից 600 միլիոն դոլարի շահույթ։ Սա հանքարդյունաբերության միայն երևացող՝ դրական կողմն է։ Այդ ոլորտը տնտեսությանը տարեկան հասցնում է 8-ից 10% վնաս՝ առողջապահական, բնապահպանական և այլ ոլորտներում։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետ. «Այն, ինչ արվեց 2000-ականներին հատկապես Բնապահպանության նախարարության կողմից, դա ուղղակի ավերակների վերածեց եղած հզորությունները։ Ով ասես, հատկապես տեղական, չակերտավոր ունևորները դարձան հանքերի սեփականատեր, երբ ոչ տիրապետում են դրա շահագործման տեխնիկային, ոչ գիտելիքներ ունեին, բոլորն ասեցին ոսկու հանքի տեր եմ դարձել»։