Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 1:6 հաշվով պարտվեց սեփական դաշտում

Սպորտ
MHM0117162

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2018թ աշխարհի առաջնության ընտրական փուլի տնային վերջին խաղում 1:6 խոշոր հաշվով պարտվեց Լեհաստանի ազգային թիմին: Նախ համառոտ խաղի ընթացքի մասին: Լեհաստանի հավաքականն արդեն 2-րդ րոպեին բաեց հաշիվը: Ապա երկու անգամ աչքի ընկավ հյուերի ավագ Ռոբերտ Լեւանդովսկին, որը վարպետորեն իրացրեց տուգանային, ապա ազատ հարվածը: Հանդիպման 39-րդ րոպեին անկյունային խաղարկումից հետո Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը գլխի հարվածով կրճատեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը չնայած մի փոքր ակտիվացավ, սակայն չկարողացավ գոլային ռեալ պահ ստեղծել: Իսկ ահա Լեհաստանի ֆուտբոլիստները օգտագործեցին իրենց բոլոր պահերը եւ եւս երեք գոլ խփեցին: Այդպիսով, Հայաստանի հավաքականը ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց պաշտոնական խաղերում: Մեր ֆուտբոլիստներն առաջին անգամ սեփական դաշտում 6 գնդակ ընդունեցին դարպասը: Ինքնին հարց է ծագում, արդյոք Լեհաստանի ընտրանին է շատ ուժեղ Հայաստանի ազգային թիմից, որ այդպիսի խայտառակ արդյունք գրանցվեց: Կարծում ենք ոչ, քանի որ մենք նման հաշվով վերջին անգամ պարտվել էինք Գերմանիայի հավաքականին, որը ինքնին, ավելի բարձր կարգ ունի, քան Լեհաստանը: Հետեւաբար, այս պարտությունն ավելի շատ վկայում է Հայաստանի հավաքականի հետընթացի եւ թուլացման մասին: Մեր թիմը երբեք այսիսի անմարտունակ տեսք չէր ունեցել: Իսկ թե ինչո՞ւ է Հայաստանի հավաքականը հայտնվել նման տխուր վիճակում, հավանաբար հայտնի է միայն մեր ֆուտբոլի պատասխանատուներին [caption id="attachment_1571631" align="alignright" width="780"]Polish fans during the FIFA World Cup 2018 qualifying soccer match between Armenia and Poland at Vazgen Sargsyan Republican Stadium of Yerevan, Armenia on 05 October 2017 Polish fans during the FIFA World Cup 2018 qualifying soccer match between Armenia and Poland at Vazgen Sargsyan Republican Stadium of Yerevan, Armenia on 05 October 2017[/caption]