Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հոկտեմբերի 6-ի զորավարժությամբ Հայաստանը կանխում է Ադրբեջանի ագրեսիան» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vagharshak-harutyunyan

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հոկտեմբերի 6-ին լայնամասշտաբ զորավարժություն կանցկացնի Հայաստանում։ Գործողությունների վայրը Բաղրամյան և Ալագյազ զորավարժարաններն են։ Մասնակիցները ռազմական դաշինքի անդամ երկրներն են։ Զորավարժությունը հերթական է, ծրագրված էր նախօրոք և պայմանավորված չէ աշխարհաքաղաքական որևէ զարգացումով։ Այս մասին հայաստարում է Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Ու նաև խոստովանում է՝ այս զորավարժությունը լավ առիթ է Ադրբեջանին հիշեցնելու, թե ինչ ուժ է կանգնած իր արևմտյան սահմաններին. «Մեր ազգային բանակը ուժեղանում է, Հայաստանը դրանով կանխում է ագրեսիան՝ բանակի մարտունակությամբ և այս ուժի ցուցադրումով։ Իսկ զորավարժությունն ուժի ցուցադրում է»։