Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոտիները ձգելու ժամանակը. կարագը թանկացավ 113 տոկոսով. factor.am (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled4-1

Բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի բնակարանում, որը գտնվում է Ամիրյան փողոցում, հիմա փոքրիկ խանութ է։ Ընտանիքի ապրուստն այս խանութն է ապահովում։ Բայց վերջերս ամեն ինչ թանկացել է՝ միսը, կարագը, սիգարետը, պանիրը։ Երշիկ ու պանիր փոքր այս խանութն էլ չի բերում։ Գնորդ չկա։ Մեկ ամիս առաջ տավարի միս երևանյան խանութներում կարելի էր գնել միջինը 2500 դրամով։ Հիմա արդեն մոտ 2700-2900 դրամ է։ Կարագի թանկացումը կայծակնային է եղել։ Այսօր առավոտյան մատակարարները Երևանի Կենտրոնի որոշ խանութներին կարագը 1000 դրամով ավելի թանկ են տվել։ Արտասահմանյան՝ ֆիննական, նորզելանդական, ֆրանսիական կարագի մեկ կիլոգրամն այս խանութում դեռ երեկ վաճառվում էր 4100 դրամով, իսկ այսօր արդեն 5500 է դրված։ Ամենամատչելի՝ «Մարիաննա» տեղական կարագի տուփի գինը 500 դրամից հասել է մինչև 800 դրամ։ 20-30 դրամով թանկացել է նաև կաթնամթերքը, պանիրը, բենզինը։ «Նորզելանդական կարագի միջազգային գնաճը կազմել է 113 տոկոս», – հայտնում են տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։ Հանձնաժողովը դիտարկել է հենց Նոր Զելանդիայից բերված կարագը, քանի որ այստեղից է ներմուծվում մեր շուկայում վաճառվող կարագի մեծ մասը։ 2016 թվականի հուլիսից մեկ տոննայի վաճառքի գինը կազմել է 2 758 դոլար, իսկ 2017 թվականի հուլիս ամսին այն կազմել է 5 890 դոլար՝ այսինքն թանկացել է 113 տոկոսով: Մանրածախ վաճառքի գները, ըստ հանձնաժողովի, 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների համեմատ աճել են շուրջ 38 տոկոսով։ Մսի շուկան հանձնաժողովը չի ուսումնասիրել, քանի որ այստեղ գերիշխող դիրք ունեցողներ չկան։ Իսկ բենզինի գներով զբաղվում է անցյալ շաբաթվանից, և դեռ չի ավարտել ուսումնասիրությունները։ Դրանք սպառողին ոչինչ չեն տալիս։  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով