Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զբիգնեւ Բոնեկ. «Լեհաստանի հավաքականը դեռեւս չի հաղթել Հայաստանում»

Սպորտ
a1lehastan

«Լեհաստանի հավաքականը դեռեւս հաղթանակ չի տարել Հայաստանում: Կփորձենք այս անգամ հասնել հաղթանակի: Սակայն դա այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ Հայաստանի ընտրանին վտանգավոր մրցակից է, երբ խաղում է սեփական դաշտում, ցույց է տալիս իր լավագույն կողմերը: Հիշենք, թեկուզ, մեր առաջին խաղը հայերի հետ: Մենք միայն վերջին րոպեին կարողացանք հաղթանակ կորզել, թեեւ Հայաստանի հավաքականը դրանից առաջ իր հարկի տակ 0:5 հաշվով պարտվել էր Ռումինիային», - ֆուտբոլի աշխարհի 2018թ առաջնության Հայաստան – Լեհաստան ընտրական խաղի մասին մեկնաբանել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Զբիգնեւ Բոնեկը: Նախկին ֆուտբոլիստը նշել է, որ իրենց համար ավելի մեծ նշանակություն ունի Հայաստանի, այլ ոչ թե Չեռնոգորիայի հետ տնային հանդիպումը: «Եթե մենք հաղթենք Հայաստանին, ապա նվազագույնը կապահովենք 2-րդ տեղը, բացի այդ կմեծանան 1-ին հորիզոնականում մնալու մեր հնարավորությունը: Դրա համար հարկավոր է մոռանալ բոլոր հարցերը եւ կենտրոնանալ միմիայն հայերի հետ հանդիպման վրա», - եզրակացրել է Զբիգնեւ Բոնեկը: Նշենք, որ աշխարհի 2018թ առաջնության Հայաստան – Լեհաստան ընտրական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: