«Հայաստանը պետք է ակտիվ պասիվության մեջ լինի» (տեսանյութ)
Ռուս-թուրքական հարաբերություններում հստակ ձևավորված բազմաշերտ ավանդույթ կա, որի հիմքում քաղաքական խաղն է. այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առաջին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով՝ ՌԴ-ն ու Թուրքիան երբեք բարեկամ չեն ընկալվել, բայց նրանք միշտ աշխատել են զուտ ժամանակի շահերից ելնելով. «Այս երկու պետությունները կարողանում են ցույց տալ, որ իրենք բավականին հմուտ խաղացողներ են, ցույց են տալիս, որ միջազգային հարաբերությունների մեջ սուբյեկտ են: Հայաստանը պետք է կարողանա աշխատել, թեպետ չունի միջազգային այն ազդեցությունը, որն ունեն այս երկու պետությունները: ՀՀ-ն պետք է վերին աստիճանի նրբանկատ քայլեր ձեռնարկի, ակտիվ պասիվության մեջ լինի, այսինքն՝ ուժերը կուտակի և այլն: Պետք է հիշենք, որ չճանաչված սուբյեկտները կարող են վերին աստիճանի որոշիչ դերակատարում ունենալ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ միջազգային հարաբերություններում»: