Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց իր թիմի հերթական հաղթանակին
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» իր հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Քրիստալ Փելասին»: Դաշտի տերերի իսպանացի կիսապաշտպան Մատան արդեն երրորդ րոպեին բացեց հաշիվը: Այնուհետեւ երկու անգամ աչքի ընկավ բելգիացի Մարուան Ֆելաինին: Խաղավերջում իր հերթական գոլը խփեց մանչեսթրցիների գլխավոր ռմբարկու Ռեմոլու Լուկակուն: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը հայտավորված էր «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում, այս անգամ արդյունավետ գործողությամբ չառանձնացավ: Հանդիպման 66-րդ րոպեին նա փոխարինվեց: «Մանչեսթեր Յունայթեդն» այս հաղթանակից հետո վաստակեց 19 միավոր եւ սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Կարմիր սատանաներին» կարող է հավասարվել միայն «Մանչեսթեր Սիթին», որն այսօր Լոնդոնում հանդիպելու է երկրի չեմպիոն «Չելսիի» հետ: