Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանից տղամարդուն դեպորտ արեցին, կինը մնաց այնտեղ» (տեսանյութ)

Քաղաքականություն
exv

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Եղվարդում է։ Այստեղ նրան դիմավորում են՝ նախապես չճանաչելով։ «Կրթություն ունենք, ձեռքի շնորհք ունենք, բայց չարքաշ կյանքով ենք ապրում»,- ասում է մի տղամարդ։ Ավելի ուշ նա իմանում է, որ ուղիղ եթերում է, իսկ դիմացինը՝ Զարուհի Փոստանջյանը. «Մենք շատ ենք բալետ անում ձեզ»։ Տղամարդը նշում է՝ դրսի հայերի կյանքն էլ հարթ չէ. իր ծանոթներից մեկին Ռուսաստանից դեպորտ արեցին, իսկ կինը մնաց այնտեղ։ Բուլղարահայ հյուրին եւս Զարուհի Փոստանջյանը համախմբության կոչ արեց, որպեսզի համահայկական ընդվզման օրը, որ լինելու է մինչ տարեվերջ, դեսպանատների առաջ իրենց բողոքն արտահայտեն։ Ավելին՝ տեսանյութով