A
A
Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Չեմպիոնների լիգայի ԲԿՄԱ-ի հետ խաղին. ուղիղ (տեսանյութ)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակեց չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ արտագնա խաղի մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես ընդգրկված է առաջին 11 խաղացողների ցանկում: ԲԿՄԱ - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին: ֆուտբոլասերներն այն ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքէջում, անգլերեն եւ կամ ռուսերեն թարգմանությամբ: