Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» ջախջախեց «Շիրակին» (տեսանյութ)

Սպորտ
a1hajastani-futbol-27.09.

Այսօր կայացան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի երկու հանդիպում:   Մրցաշարի առաջատար Գյումրիի «Շիրակը» արտագնա խաղում 0:3 հաշվով պարտվեց Երեւանի «Բանանցին»: Հաղթողների կազմում աչքի ընկան Ալեքսանդր Ջոկովիչը, Սիբո Կվասին եւ Նորայր Գյոզալյանը:   Երեւանի «Արարատն» իր հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին», սակայն 1:3 հաշվով պարտություն կրեց, չնայած առաջինը գրավեց մրցակցի դարպասը: Արարատցիներից գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Պետրոսյանը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկան Արտակ Եդիգարյանը եւ Ուրոշ Նենադովիչը, որը դուբլի հեղինակ դարձավ:   Այդպիսով, առաջնությունում կայացած 7 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 15 միավորով գլխավորում է «Շիրակը»: Նրան հաջորդող «Ալաշկերտն» ունի 14, իսկ «Բանանցը»՝ 12 միավոր:   Հաջորդ տուրը պետք է մեկնարկի սեպտեմբերի 30-ին, սակայն դրա հանդիպումներից մեկը՝  «Փյունիկ» - «Արարատ» խաղը, հետաձգվել է: Հնարավոր է, որ հետաձգվեն նաեւ մյուս երկու հանդիպումները, քանի որ Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները հոկտեմբերի սկզբին պետք է անցկացնեն ընտրական փուլի հերթական հանդիպումները: