Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըմբշամարտի մարզիչը շնորհակալություն է հայտնել հայկական բանակին

Սպորտ
sport-borba-1

Այս գիշեր Երեւան է վերադարձել  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը, որը Լիտվայի Կլայպեդա քաղաքում մասնակցել էր բանակայինների աշխարհի առաջնությանը: Թիմի մարզիչ Արմեն Բաբալարյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքէջով հայտնել է, որ արդյունքները կարող էին ավելի բարձր լինել. «Ընդհանուր առմամբ սպասումներն արդարացան, բայց ինչ-որ տեղ հաջողությունը երես թեքեց մեզնից: Օրինակ, Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ) պետք է եզրափակիչ անցներ եւ հաղթեր: Մրցաշարը շատ ուժեղ կազմ էր հավաքել, մասնակիցների թվում օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ եւ մրցանակակիրներ էին: Մեր թիմում կնշեմ նաեւ այն տղաներին, որոնք չկարողացան մրցանակային տեղ զբաղեցնել: Պետք է աշխատել: Շնորհակալություն հայկական բանակին, որ հնարավորություն է տալիս մարզիկներին շարունակել մարզվել եւ պահպանել մարզավիճակ» - ասել է մարզիչը: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները չորս մեդալ էին նվաճել այդ մրցումներում՝ մեկ ոսկե (Կարեն Ասլանյան՝ 66 կգ), երկու արծաթե (Արմեն Հակոբյան՝ 71 կգ, Էդգար Խաչատրյան՝ 130 կգ) եւ մեկ բրոնզե (Ռաֆիկ Մանուկյան՝ 80 կգ):