Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դին Լիրեն–Լեւոն Արոնյան՝ ուղիղ. դասական չորրորդ պարտիա (տեսանյութ)

Սպորտ
sport-chess-gavat-26.09.

Թբիլիսիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կկայանա եզրափակիչ մրցամարտի վերջին դասական պարտիան: Մեր շախմատիստը՝ Լեւոն Արոնյանն այս անգամ սեւերով կդիմակայի չինացի Դին Լիրենի սպիտակ խաղաքարերին: Հիշեցնենք, որ երեք խաղից հետո հաշիվը հավասար է՝ 1,5:1,5: Այսօր հաղթանակ տանող շախմատիստը կդառնա աշխարհի հերթական գավաթակիրը: Ոչ-ոքիի դեպքում վաղը կնշանակվի թայ-բրեյք, որտեղ եւ կորոշվի խաղարկության հաղթողը: Դին Լիրեն – Լեւոն Արոնյան չորրորդ հակամարտությունը կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին: Շախմատասերներն այն ուղիղ եթեևով կարող են հետեւել նաեւ «Ա1+» կայքէջով: