Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդգար Խաչատրյանը՝ բանակայինների աշխարհի փոխչեմպիոն

Սպորտ
a1borba-medal-2309.

Լիտվայի Կլայպեդա քաղաքում կայացած ըմբշամարտի 2017թ բանակայինների աշխարհի առաջնության վերջին օրը մեր հունահռոմեական ոճի ըմբիշները երկու մեդալ նվաճեցին:   Գերծանր քաշային ըմբիշ Էդգար Խաչատրյանը եզրափակիչ մրցամարտում 2:9 հաշվով պարտվեց լիտվացի Մանտաս Կնիստաուսկասին եւ զբաղեցրեց 2-րդ տեղը:   80 կգ քաշային Ռաֆայել Մանուկյանը 3-րդ տեղի համար մրցամարտում 9:0 հաշվով պարտության մատնեց շվեյցարացի Դամիեն Դիտշեին եւ արժանացավ բրոնզե մեդալի:    Իսկ ահա 85 կգ քաշային Արգիշտի Աբգարյանը բրոնզի համար մենամարտում պարտվեց ադրբեջանցի Իսլամ Աբասովին՝ 0:5: