Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձնական տվյալների պաշտպանությո՞ւն, թե՞ տեղեկատվության ազատության սահմանափակում. ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
mamul

Վերջերս «Ա1+» առցանց լրատվամիջոցի պատրաստած ռեպորտաժում բարձարաձայնվեց հայաստանյան մամուլին վերաբերող մի խնդիր, որը գրեթե չէր լուսաբանվել: Խոսքն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի մասին է, որից 2016թ-ի դեկտեմբերին Ազգային Ժողովը մեկ օրում «անաղմուկ» հեռացրեց 1-ին հոդվածի երրորդ կետը, ըստ որի անձնական տվյալներ հավաքելու եւ մշակելու արգելքը չի տարածվում միայն լրատվամիջոցների եւ գրական գեղարվեստական ստեղծագործությունների վրա։ Այս փոփոխությունը կարող է հեռուն գնացող բացասական հետևանքներ ունենալ հատկապես հետաքննական լրագրության համար, որը Հայաստանում առանց այն էլ բախվում է բազմաթիվ խնդիրների: Ոլորտի փորձագետները մտահոգություն են հայտնում, որ այս նոր փոփոխությամբ հանրային գործիչների և պետական պաշտոնյաների անձնական տվյալների պաշտպանվածության ավելի նեղ շրջանակ պետք է գործի, ինչը կաշկանդելու է հետաքննող լրագրողների գործունեությունը, որոշ դեպքերում էլ կարող է դառնալ ճնշման և լռեցնելու միջոց: Օրենսդրական փոփոխության նախաձեռնողները նշում են, որ այս կերպ փորձում են միայն պաշտպանել պաշտոնյաների անձնական տվյալները, քանի որ դրանք անգամ գումարի դիմաց կարող են «հավաքվել ու հետո օգտագործվել ամենատարբեր նպատակներով»: Այս օրենսդրական ասահմանափակումը կարող է տարածվել այնպիսի տեղեկատվության վրա, ինչպիսին էր օրինակ 2014թ-ի փետրվարին տարածված լուրն առ այն, որ ցողունային բջիջների պատվաստման համար Հարավային Կորեայում բուժման կուրս է անցել ՀՀ նախագահ Սերժ Սերժ Սարգսյանը: Այդ իրադարձությունից երեք տարի անց՝ 2017թ-ի հունվարի 1-ից հայկական լրատվամիջոցները ստիպված են պատասխան տալ անձնական տվյալներ ենթադրող նմանատիպ հրապարակումների համար: Թեպետ աշխարհում առանց իշխանությանը քննադատող լրագրություն դժվար է պատկերացնել, սակայն ՀՀ իշխանությունը քննադատող և կոռուպցիոն սկանդալների մասին բարձարաձայնող լրատվամիջոցներից կպաշտպանվի հերթական օրենսդրական փոփոխության օգնությամբ: Այդ փոփոխությունը կատարվել է գրեթե գաղտնիության պայմաններում՝ առանց մամուլի ներկայացուցիչների, լրագրողական կազմակերպությունների ու ոլորտային ՀԿ-ների ներկայացուցիչների հետ պատշաճ քննարկումների: Ինչո՞ւ է կատարվել այս օրենսդրական փոփոխությունը, ի՞նչ նպատակ է այն հետապնդում, ինչպե՞ս հետևանք կարող է այն ունենալ որակյալ լրագրության և տեղեկատվություն ստանալու քաղաքացիների իրավունքի իրացման վրա, այս հարցերի շուրջ կխոսենք սեպտեմբերի 8-ին ժամը 12:00-ին «Հոդված 3» ակումբի՝ «ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ» թեմայով հանրային քննարկմանը: Քննարկման բանախոսներն են. ԳԵՎՈՐԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ ԼԻԱՆԱ ԴՈՅԴՈՅԱՆ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ