Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանը բոյկոտեց Սասնա ծռերի գործով նիստը

Քաղաքականություն
sasna-crer-dat

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սասնա ծռերի 14 անդամների գործով նիստը։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընթերցեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի դիմումը, որտեղ նա հայտնում էր, որ չի մասնակցելու դատական նիստերին ի նշան բողոքի. «Նախորդ նիստին իմ պայուսակում կային մետաղական իրեր, բայց ինձ անխոչընդոտ թողեցին ներս, այնինչ ներս չթողեցին իմ գործընկերներին, ես սա համարում եմ կողմնակալ վերաբերմունք և հայտնում, որ չեմ մասնակցելու դատական նիստերին»,-գրված էր դիմումում։ Դատավորի ընթերցելուց հետո դահլիճում ներկանները ծափահարեցին։ Դատավորը կրկին հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ սանկցիա կիրառելու համար։ Իսկ մինչև այդ նա ընթերցեց նաև իր կայացրած որոշումը Լուսինե Սահակյանի և Մուշեղ Շուշանյանի նկատմամբ, ըստ որի՝ դատարանը դիմելու է Փաստաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար։