Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիսաբոնում հռչակագիր կընդունվի

Պաշտոնական
armen-ashotyan

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 7-8-ը Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում կմասնակցի ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ: Կոնֆերանսի շրջանակում նախատեսվում է Արմեն Աշոտյանի ելույթը՝ սփյուռքի հետ գործակցային հասարակության կառուցման խնդիրների եւ անելիքների վերաբերյալ: Կոնֆերանսի ավարտին նախատեսվում է սփյուռքին առնչվող հարցերում խորհրդարանական համագործակցության վերաբերյալ հռչակագրի ընդունում:    ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն