Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադ Կիրիկեշ. «Մենք պատահմամբ հաղթեցինք Հայաստանին»

Սպորտ
a1ruminia

Ռումինիայի ֆուտբոլի հավաքականի ավագ Վլադ Կիրիկեշի կարծիքով իրենք պատահականորեն են հաղթել Հայաստանի ընտրանուն աշխարհի առաջնության ընտրական խաղում:    «Մենք շատ մեծ դժվարությամբ հաղթանակ տարանք: Այս խաղը մեզ մեծ հույսեր չի ներշնչում: Ես ինչ-որ տեղ հիասթափություն եմ ապրում, երբ վերլուծում եմ մեր ելույթներն այս ընտրական փուլում: Մենք բոլոր խաղերում պայքարում ենք, ինչպես հավասարը հավասարի դեմ: Միգուցե իմ հետ շատերը չեն համաձայնի, սակայն այս հաղթանակը պատահական էր: Կարծում եմ, ֆուտբոլի ֆեդերացիան պետք է լուրջ հետեւություններ անի եւ լուծումներ գտնի», - խաղից հետո ասել է 27-ամյա պաշտպանը: