Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օրում՝ 8 պատահար, 5 գողություն

Հասարակություն
vostikanutyun231

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել  է 18-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության 7, յուրացման 2, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն