ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները
ՖԻԴԵ-ն հրապարակել է վարկանիշային աղյուսակները` սեպտեմբերի 1-ի դրությամբ: Աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2827): Երկրորդ հորիզոնականում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2804), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը (2803), Լևոն Արոնյանը (2802) զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2671) գտնվում է 72-րդ հորիզոնականում, Վլադիմիր Հակոբյանը (2667)` 79-րդ, իսկ Գաբրիել Սարգսյանը (2652)` 100-րդ: Լավագույն տասնյակ. 1.Մագնուս Կարլսեն – 2827 2.Մաքսիմ Վաշիե-Լագրավ – 2804 3. Վլադիմիր Կրամնիկ – 2803 4. Լևոն Արոնյան – 2802 5. Ֆաբիանո Կարուանա- 2799 6. Շահրիյար Մամեդյարով– 2797 7. Վիշվանաթան Անանդ- 2794 8. Ուեսլի Սո – 2792 9. Ալեոքսանդր Գրիշչուկ– 2788 10. Հիկարու Նակամուրա- 2781 Կանանց ցանկի առաջին հորիզոնականում է Հոու Յիֆանը (2670): Երկրորդ հորիզոնականում է Աննա Մուզիչուկը (2576): Լավագույն եռյակը եզրափակում է Ցզյու Վենցզյունը (2574): Աշխարհի չեմպիոնուհի Տան Չժունչին (2509) գտնվում է 12-րդ հորիզոնականում: Մեր շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2415) գտնվում է 51-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2401)` 56-րդ: Լավագույն տասնյակ. 1.Հոու Յիֆան – 2666 2.Աննա Մուզիչուկ – 2576 3.Ցզյու Վենցզյուն – 2574 4.Համփի Կոներու – 2557 5. Ալեքսանդրա Կոստենյուկ – 2552 6. Մարիա Մուզիչուկ – 2544 7. Վիկտորիա Չմիլիտե – 2542 8. Կատերինա Լահնո- 2541 9. Լեյ Տինժի– 2534 10. Հարիկա Դրոնավալի – 2528 Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վեյ Յին (2748), Դուդա Յան-Քշիշտոֆը (2697) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Վլադիսլավ Արտեմևը (2692)եզրափակում է լավագույն եռյակը: ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը (2610) գտնվում է 7-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը (2570) գտնվում է 17-րդ հորիզոնականում , Մանուէլ Պետրոսյանը (2559)՝ 26-րդ, Տիգրան Հարությունյանը (2520)` 51-րդ, Հարություն Բարսեղյանը (2474)` 95-րդ, Արամ Հակոբյանը (2472)` 96-րդ: Լավագույն տասնյակ 1.Վեյ Յի – 2748 2.Դուդա Յան-Քշիշտոֆը -2697 3.Վլադիսլավ Արտեմև – 2692 4.իՄաթիաս Բլուբաում – 2633 5.Սյուն Ջեֆֆր– 2633 6. Գրիգորի Օպարին-2633 7. Սեվյան Սամուել – 2610 8. Յորդեն Վան Ֆորեստ -2607 9. Բենջամին Գլեդուրա- 2600 10. Սվանե Ռասմուս– 2595 Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը (2909): Երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը (2852), իսկ Շահրիյար Մամեդյարովը (2833) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2820) գտնվում է 7-րդ հորիզոնականում: Արագ շախմատի աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 3 այլ ներկայացուցիչ. մասնավորապես Սերգեյ Մովսեսյանը (2712) գտնվում է 35-րդ հորիզոնականում, Հրանտ Մելքումյանը (2710)` 37-րդ և Վլադիմիր Հակոբյանը (2707)` 42-րդ: Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է Մագնուս Կարլսենը (2948), Սերգեյ Կարյակինը (2889) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Լևոն Արոնյանը (2863) եզրափակում է լավագույն եռյակը: Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են Հայաստանի 5 այլ ներկայացուցիչ. Զավեն Անդրիասյանը (2755) գտնվում է 23-րդ հորիզոնականում, Տիգրան Լ. Պետրոսյանը (2705)` 38-րդ, Հրանտ Մելքումյանը`(2686) 49-րդ, Սերգեյ Մովսեսյանը (2669) `70-րդ և Կարեն Գրիգորյանը (2665) `74-րդ: