«Ոչ պրոֆեսիոնալ ու անգրագետ պահվածք էր». իրավապաշտպանը՝ ոստիկանության գործողությունների մասին (տեսանյութ)
Մի քանի օր առաջ Էրեբունիում 23-ամյա աղջկան պատանդ վերցրած երիտասարդին վնասազերծելու գործողությունները ոստիկանության պրոֆեսիոնալիզմը կասկածի տակ են դրել։ «Անգրագետ պահված էր, նախ եւ առաջ հանցագործության տարածքը պետք է շրջափակվեր , պահակախումբ տեղադրվեր, որպեսզի մարդիկ անվտանգ հեռավորության վրա լինեին, առավել եւս զենքի կիրառման դեպքում, որովհետեւ որեւէ մեկը երաշխիք չունի, որ չի վնասվի մեկ այլ մարդ»,- ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա այս դեպքում երկու տուժող է տեսնում: Մեկն աղջիկն էր, որ տուժել է տղայի գործողություններից, մյուսը հենց այդ երիտասարդը, որը սպանվեց դիպուկահարի գնդակից։ «Վնասազերծման գործողության սահմանները հստակ են, այնպես վնասազերծել , որ աղջիկը անվաս մնա, բայց նաեւ հանցագործություն կատարողը անվնաս մնա, որպեսզի քրեական գործ հարուցվի եւ քննություն լինի»: Ըստ ոստիկանության՝ «երբ ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից ակնհայտ դարձավ, որ նա փոխզիջման չի գնում և պատանդի կյանքին վտանգ է սպառնում ու այլ միջոցներով հնարավոր չէ այդ վտանգը չեզոքացնել, պատանդառուն վնասազերծվեց»: Իրավապաշտպանի համար այս հիմնավորումը թերի է, բացի այդ, ըստ նրա, ընդամենը 1 ժամ բանակցելը, ըստ նրա, չափազանց քիչ է՝ ծայրահեղ քայլի դիմելու համար: Դիպուկահարի այնպիսի կրակոցը, որը դարձել էր երիտասարդի մահվան պատճառ, նույնպես կասկածելի է թվում Արթուր Սաքունցին. «Եթե դիպուկահարը պրոֆեսոնալ էր, կարող էր թիրախային այնպես վնասազերծեր, որ մահվան չհանգեցներ»: Դեպքի մանրամասները դեռ պարզ չեն։ Հարուցված է քրեական գործ։ Հիվանդանոցում գտնվող պատանդառու կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության։