ԵՄ փաստաթուղթը պատրաստ է ու համաձայնեցված. Ալ. Իսկանդարյան (տեսանյութ)
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Սարգսյան-Պուտին վերջին հանդիպման մեջ ոչ մի հետաքրքիր եւ արտառոց բան չի տեսնում: «Դա սովորական աշխատանքային այց էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա: Անդրադառնալով Թուրքմենստանի նախագահի՝ Հայաստան կատարած այցին՝ քաղաքագետը նկատեց. «Թուրքմենստանին հետաքրքրում է Իրանի հետ ՀՀ ազատ տնտեսական գոտին, որը ողջ ԵԱՏՄ-ին է վերաբերում: Հայաստանը փորձելու է իր վրա վերցնել Իրանի հետ գործակցությունը՝ ներառելով ԵԱՏՄ այլ երկրներին: Իրանցիների հետ հեշտ չէ աշխատել»: Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ Հայաստանի տարածքով թուրքմենական էներգակիրների տարանցման հնարավորությունները գերագնահատել պետք չէ. «Հնարավոր է հայ-թուրքմենական գործակցություն, բայց դա տնտեսագետների գործն է: Իսկ քաղաքական խնդիրները հաղթահարելի կլինեն»: ԵՄ հետ ստորագրվելիք փաստաթուղթը, ըստ քաղաքագետի, պատրաստ է, այն համաձայնեցված է, տեխնիկական շտկումներ են արվում, և քաղաքական հակասություններ տեսանելի չեն, այնպես որ, կարող ենք ենթադրել, որ այն կստորագրվի նոյեմբերին։
«ԼՂՀ հակամարտությունում ոչ մի փոփոխություն չկա»,- եզրափակել է Ալեքսանդր Իսկանդարյանը։
Ավելին՝ տեսանյութով