Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

24 պատահար հանգստյան օրերին՝ 5 զոհով

Հասարակություն
7004cc36d9e15d15477a03b7a7ff3297

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 18-ից 21-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 24-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք: Բացահայտվել է գողության 24, խարդախության 10, յուրացման, շորթման, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման 1-ական, խուլիգանության և կաշառակերության 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1, կողոպուտի և գողության 2-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: