Հատուկ նշանակության ինքնաթիռը շարունակում է հետմարման աշխատանքները
ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում, որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով: Այս պահին ինքնաթիռն իրականացնում է 12-րդ թռիչքը: Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր սապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով: ՀՀ ԱԻՆ 42 փրկարար և 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները: Ժամը 09.00-ի դրությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարության մասնագետները ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով իրականացրել էր Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքի հետախուզություն: