A
A
8 պատահար` 1 զոհով
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 11-ը: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 4 դեպք: Բացահայտվել է գողության 9, խարդախության 11, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2, հարկերից խուսափելու, դրամանենգության և կաշառակերության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն