Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հասարակություն
exanak

Ուշադրություն

Օգոստոսի 10-ից 14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 39...40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 10-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Օգոստոսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի օգոստոսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`           39.50C (2006 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան`               14.30C (1974 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան`           26.20C ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: