90 միլիոն եվրո է պետք աղբի հարցը լուծելու համար (տեսանյութ)
Որպեսզի մեր երկրում 95 տոկոս աղբի խնդիրը լուծվի, անհրաժեշտ է 90 միլիոն եվրո գումար։ Փորձագետ Լուսինե Թասլակյանի կարծիքով՝ վերահսկողությունը պետք է բարձրացնել եւ տուգանքներ սահմանել, միայն այդ դեպքում չնախատեսված վայրերում աղբ թափելու խնդիրը կլուծվի. «Շատ հանգստյան գոտիներում ոչ մի ներդրում չեն անում, բայց մարդկանցից տարածքի համար գումար են գանձում եւ անգամ կուտակված աղբի համար պատասխանատվություն չեն կրում, մինչդեռ այդ տարածքի սեփականատիրոջ պարտավորությունն է աղբահանությունը եւ տարածքը մաքուր պահելը»։ Ըստ բնապահպան Ինգա Զառաֆյանի, մեզ մոտ աղբը մի տեղից մի տեղ են տեղափոխում, բայց խնդիրը դրանով չի լուծվում: Ըստ նրա, հիմնականում աղբը Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում, որտեղ ոչ թե տեսակավորում ու մշակման են ենթարկում, այլ` այրում են: Բնապահպանն անդրադարձավ նաև Սանիտարական տեսչության անգործության։ Ավելին՝ տեսանյութով